Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմինե Վարազդատի Թադևոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արմինե Վարազդատի Թադևոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև փողոց, 42/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0134-0094 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27082024-07-0206) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արմինե Վարազդատի Թադևոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: