Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արտյոմ Ռոբերտի Ներսեսյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արտյոմ Ռոբերտի Ներսեսյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև 3-րդ փողոց, 5/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արտյոմ Ռոբերտի Ներսեսյանին պատկանող 07-065-0125-0107 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի մարտի 15-ին N CPP0-0000-5142 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան և պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։