Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի, հիմք ընդունելով Դավիթ Գարեգինի Բաղդասարյանի 2024թվականի նոյեմբերի 1-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Նաիրի hամայնքի Զովունի գյուղում գտնվող, Դավիթ Գարեգինի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 07-029-0143-0403 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12072024-07-0269) 0.15 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխանակել Զովունի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0143-0418 կադաստրային ծածկագրի 0,15 հա գյուղատնտեսական նշանակության համարժեք հողամասի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |