Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հրայր Վազգենի Կարապետյանի լիազորված անձ Դավիթ Պապիկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հրայր Վազգենի Կարապետյանի լիազորված անձ Դավիթ Պապիկյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ե․ Չարենցի փողոց, 4-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հրայր Վազգենի Կարապետյանին պատկանող 07-004-0197-0053 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06052025-07-0187) իրականացնել առևտրի սրահի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հրայր Վազգենի Կարապետյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: