Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վահե Հովսեփի Հովսեփյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ
1. Բավարարել Վահե Հովսեփի Հովսեփյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 6-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 27 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0165-0035 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27022024-07-0230) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վահե Հովսեփի Հովսեփյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: