Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարեն Համլետի Սեդրակյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Զ․ Անդրանիկի թաղամաս, 3-րդ փողոց, 25 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Համլետի Սեդրակյանին պատկանող 07-004-0084-0013 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11082023-07-0069) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Կարեն Համլետի Սեդրակյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: