Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արարատ Արշակի Տոնոյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արարատ Արշակի Տոնոյանին պատկանող 07-065-0307-0182 կադաստրային ծածկագրի 0,085 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Արարատ Արշակի Տոնոյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 5708430 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: