Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի նոյեմբերի 14-ին «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Զաքարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին տրամադրել Նաիրի համայնքի Բուժական գյուղում գտնվող 07-020-0066-0003 կադաստրային ծածկագրի հողամասում մանկապարտեզի շենքի հիմնանորոգման շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: