Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արմենակ Մայիսի Հակոբյանի լիազորված անձ Ազատ Հովհաննիսյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մայրի թաղամասի 5-րդ փողոց, 3/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմենակ Մայիսի Հակոբյանին պատկանող 07-004-0584-0278 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15072024-07-0217) պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արմենակ Մայիսի Հակոբյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: