Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 17-ի N 2-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Տալ թույլտվություն <<ՖԼԵՇ>> ՍՊԸ -ին Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գևորգ Չաուշի խճուղի, 1/15 հասցեում գործող մանրածախ առևտրի կետում 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու հեղուկացված նավթային գազերի վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Սյոմա Խաչատրյանի վրա։