Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արմինե Լյովայի Գրիգորյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնքի Զորավան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արմինե Լյովայի Գրիգորյանին պատկանող 07-031-0206-0058 կադաստրային ծածկագրից 2.055 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրից 0.1213 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` սառնարանային տնտեսություն և գյուղատնտեսական մթերքների վերամշակման օբյեկտ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: