Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի հունվարի 8-ի N 01/05/00083-2025 գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է` 1․ 2025 թվականի ընթացքում հրապարակային սակարկությամբ, համայնքի կապիտալ ծախսերի բավարարման նպատակով օտարել Նաիրի համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական ավտոմեքենաները և սահմանել նրանց մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի:
2. Ավտոմեքենաների հրապարակային սակարկությունների մեկնարկային գները սահմանել հաշվի առնելով «ԷՍ ՋԻ ԷՄ ԳՐԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունվարի 14-ի գնահատման հաշվետվությունները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։ |