Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Վահագն Արթուրի Մարտիրոսյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Շ․ Ազնավուրի փողոց, 9/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0037-0034 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07102020-07-0117) մոդուլային տների, ծածկարանի, ցանկապատի տեղադրման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Վահագն Արթուրի Մարտիրոսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: