Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սարգիս Վրեժի Մաթևոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սարգիս Վրեժի Մաթևոսյանի դիմումը և թույլատրել գյուղ Զովունի, 19-րդ փողոց, 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0224-0137 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30122020-07-0156) իրականացնել բնակելի տների, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սարգիս Վրեժի Մաթևոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: