Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մերի Սուքիասի Ղուկասյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Մերի Սուքիասի Ղուկասյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Գ․ Չաուշի փողոց, 42/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0384-0053 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27012023-07-0118) իրականացնել բնակելի տան, խորդանոցի, լողավազանի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մերի Սուքիասի Ղուկասյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: