Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3636-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2025 թվականի N 3636-Ա

«ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի , «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, հիմք ընդունելով վարչական վարույթի լսումների վերաբերյալ 2025 թվականի հուլիսի 29-ի  N 5 արձանագրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հասմիկ Կարապետյան»   ԱՁ-Ն  չի կատարել աղբահանության գծով պարտավորությունները, որը  2025 թվականի հուլիսի 30-ի  դրությամբ կազմում է  50000 դրամ, որոշում եմ՝ 

1.«Հասմիկ Կարապետյան»   ԱՁ-ից հօգուտ Նաիրի համայնքի բյուջե գանձել 50․000 դրամ  գումար՝ որպես  աղբահանության վճար  (վճարման  հաշվեհամար՝ 900115001613):

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով  բողոքարկվել Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հասմիկ Կարապետյան»   ԱՁ-ին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner