Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի, հիմք ընդունելով քաղաքացի Նորայր Ռաֆիկի Մուշեղյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1.Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Նորայր Ռաֆիկի Մուշեղյանին պատկանող 07-029-0168-0014, 07-029-0168-0018, 07-029-0168-0026 կադաստրային ծածկագրերի գյուղատնտեսական նշանակության հողամասերին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0168-0022 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 27032024-07-0143) 1,1966 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Նորայր Ռաֆիկի Մուշեղյանին՝ 293167(երկու հարյուր իննսուներեք հազար հարյուր վաթսունյոթ) դրամ արժեքով։
2.ՈՒժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 15-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին>> N 76-Ա որոշումը։ |