Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասին 26-րդ կետի, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, 2191, 288, 305 հոդվածներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ջիվան Նազարյանը ինքնակամ զավթել է համայնքային սեփականություն հանդիսացող 07-020-0047-0006 և 07-020-0047-0009 կադաստրային ծածկագրերի տակ գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը՝ որոշում եմ.
1. Ջիվան Նազարյանի նկատմամբ կիրառել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ:
2.Պարտավորեցնել Ջիվան Նազարյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված իրավախախտումը՝ 7-օրյա ժամկետում վերացնելու ուղղությամբ:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջիվան Նազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: