Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 15-ի N 170-Ա որոշմամբ տրված համաձայնությունը՝ Նաիրի համայնքի ղեկավարը որոշում է.
Թույլատրել Մեխակ Դանիելի Ալոյանին վաճառելու Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան թաղամաս, 5/65 հասցեում գտնվող, 07-004-0226-0041 կադաստրային ծածկագրի 0,002 հա բնակավայրերի նշանակության խառը կատուցապատման հողամասի վարձակալության իրավունքը: