Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արսեն Մանուչարյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Խաչանովի 5-րդ փողոց, 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արսեն Մանուչարյանին և Աստղիկ Խաչատրյանին պատկանող 07-065-0083-0012 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17052023-07-0182) բնակելի տան, պարսպի, ծածկի կառուցելու վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արսեն Մանուչարյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: