Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել «ՀԱՄԵԴԻԼ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Համլետ Թովմասյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Աղբյուր Սերոբի փողոց, 31 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՀԱՄԵԴԻԼ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող 07-065-0002-0037 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03102025-07-0229) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել «ՀԱՄԵԴԻԼ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրինությանը կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: