Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սահանուշ Հայկի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սահանուշ Հայկի Մկրտչյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գայի փողոց, 2-րդ նրբանցք, 45 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0099-0007 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի փետրվարի 24-ին N CPP0-0000-4893 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։