Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի փետրվարի 10-ին Անուշ Լյովայի Հովագիմյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Անուշ Լյովայի Հովագիմյանին պատկանող 07-029-0069-0016 կադաստրային ծածկագրի 0,04002 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Անուշ Լյովայի Հովագիմյանին պատկանող 07-029-0069-0016 կադաստրային ծածկագրի 0,04002 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
3. Անուշ Լյովայի Հովագիմյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 2669655 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: