Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Տաթևիկ Ժորայի Գասպարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Տաթևիկ Ժորայի Գասպարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի 10-րդ փողոց, 17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0152-0009 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10072024-07-0165) իրականացնել բնակելի տան, պարսպի, ամառային խոհանոց, օժանդակ շինություն, ավտոտնակ կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Տաթևիկ Ժորայի Գասպարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: