Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի փետրվարի 12-ին Արամ Ռաֆիկի Հակոբյանի լիազորված անձ Խաչիկ Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զորավան գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զորավան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արամ Ռաֆիկի Հակոբյանին պատկանող 07-031-0239-0014 կադաստրային ծածկագրի 2,2024 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 2,0284 հա հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Արամ Ռաֆիկի Հակոբյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 23965546 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: