Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ և 37-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 25-ի N 5812-Ա որոշումը և Պերճուհի Պատվականի Կարապետյանի 2024 թվականի նոյեմբերի 20-ի դիմումը՝ որոշում եմ․
1․ Բավարարել Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ղազարյան 1-ին նրբանցք, տուն 12 հասցեի բնակիչ Պերճուհի Պատվականի Կարապետյանի դիմումը և նրան ճանաչել իր քույրերի՝ Իլոնա Պատվականի Կարապետյանի (ծնված 2009 թվականի սեպտեմբերի 17-ին) և Վիոլետա Պատվականի Կարապետյանի (ծնված 2007 թվականի դեկտեմբերի 26-ին) նկատմամբ հոգաբարձու։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։