Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Պետրոս Աշոտի Այվազյանի լիազորված անձ Սոնա Մանուչարյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 19/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Պետրոս Աշոտի Այվազյանին պատկանող 07-053-0110-0020 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16022024-07-0131) ծածկարանի, հանդերձարանի, սանհանգույցի, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Պետրոս Աշոտի Այվազյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: