Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Ջիվան Իշխանի Թովմասյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Ջիվան Իշխանի Թովմասյանին (ծնված 1955 թվականի սեպտեմբերի 21-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Գ․ Նժդեհի փողոց, 3/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0374-0064 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11122024-07-0228) 0.00267 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 182476 դրամ, հողամասի վրա կառուցված 28,82քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 24,77 քմ) ավտոտնակը՝ 66748 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 275224 դրամ: