Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Դավիթ Հրահատի Բաբայանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Դավիթ Հրահատի Բաբայանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 35-րդ փողոց, 1-ին նրբանցք, 18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դավիթ Հրահատի Բաբայանին և Կարինե Իվանյանին պատկանող 07-029-0262-0015 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07062024-07-0200) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Դավիթ Հրահատի Բաբայանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: