Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Աղվան Գևորգի Ղուկասյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Աղվան Գևորգի Ղուկասյանին պատկանող 07-004-0626-0012 կադաստրային ծածկագրի 0,7317 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0,2 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` մեքենատրակտորային պարկ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |