Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Ղազար Լիպարիտի Պողոսյանի լիազորված անձ Կարեն Հովեյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 14-րդ նրբանցք, 37/10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ղազար Լիպարիտի Պողոսյանին պատկանող 07-029-0217-0051 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04092025-07-0015) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Ղազար Լիպարիտի Պողոսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: