Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Հրանտ Մուրադյանի լիազորված անձ Մխիթար Հովսեփյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գայի փողոց, 3-րդ նրբանցք, 28 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հրանտ Մուրադյանին պատկանող 07-053-0101-0033 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2740640) բնակելի տան, ամառային խոհանոցի, լողավազանի, տաղավարի, շոգեբաղնիքի, բակային սանհանգույցի, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Հրանտ Մուրադյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: