Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Էդգար Յուրիկի Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Էդգար Յուրիկի Սարգսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց, 75 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0055-0056 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01032024-07-0236) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Էդգար Յուրիկի Սարգսյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: