Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի դեկտեմբերի 24-ին Սպարտակ Հովհաննեսի Թորոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Սպարտակ Հովհաննեսի Թորոսյանին տրամադրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Առափնյա փողոց, թիվ 69/1 հասցեում գտնվող, 07-004-0061-0017 կադաստրային ծածկագրի հողամասում օժանդակ շինության, լողավազանի, ծածկոցի կառուցման շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: