Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունվարի 9-ին Մարիամ Ալբերտի Ներսեսյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մարիամ Ալբերտի Ներսեսյանին պատկանող 07-029-0231-0206 կադաստրային ծածկագրի 0,03 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մարիամ Ալբերտի Ներսեսյանին պատկանող 07-029-0231-0206 կադաստրային ծածկագրի 0,03 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
3. Մարիամ Ալբերտի Ներսեսյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 2039340 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
4․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 6123-Ա որոշումը։