Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 239
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 փետրվարի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի,  հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի փետրվարի 10-ին Արտակ Աշոտի Թովմասյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով  հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ. 

1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արտակ Աշոտի Թովմասյանին պատկանող 07-029-0106-0076 կադաստրային ծածկագրի 0,4432 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,2310 հա հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:

2․Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արտակ Աշոտի Թովմասյանին պատկանող 07-029-0106-0076 կադաստրային ծածկագրի 0,4432 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,2310 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման։

3. Արտակ Աշոտի Թովմասյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 15513498 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հասմիկ Զաքարյան   Հայկուհի Ասատրյան   Անահիտ Մովսեսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5f50527e-a207-4266-9584-7c0353cc3edf



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner