Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Լուսինե Հովհաննեսի Բոյաջյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Լուսինե Հովհաննեսի Բոյաջյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Մայիսյան փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0049-0087 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 28072022-07-0074) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Լուսինե Հովհաննեսի Բոյաջյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: