Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 77-րդ և 78-րդ հոդվածների պահանջների՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Երիտասարդական փողոց 3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0062-0011 կադաստրային ծածկագրի 0,03 հա բնակավայրերի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթի ներկայացնելու մասին՝ համաձայն կից բնութագրի։ |