Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հրաչիկ Ավետիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հրաչիկ Ավետիսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Տեղերաշենի փողոց, 26/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0061-0010 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04042024-07-0089) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հրաչիկ Ավետիսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: