Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մարտի 4-ին Վարդան Վաչիկի Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ֆիդայիների փողոց, 2/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան Վաչիկի Հակոբյանին պատկանող 07-065-0091-0065 կադաստրային ծածկագրի 0,36313 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 10-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 978-Ա որոշումը։