Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի N 236-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, 07-004-0546-0101 կադաստրային ծածկագրի 1,11184 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից սեփականության իրավունքով Պետրոս Վարդանի Թոփալյանին պատկանող 07-004-0546-0182 կադաստրային ծածկագրի 0.03971 հա հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվակականի օգոստոսի 9-ի N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3. Քաղաքացի Պետրոս Վարդանի Թոփալյանի կողմից 30-օրյա ժամկետում 1136900 դրամ գումարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: