Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Գուրգեն Թոռնիկի Սահակյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1. Գյուղ Պռոշյան, Ա․ Խանջյան փողոց, 1-ին նրբանցք, 1/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գուրգեն Թոռնիկի Սահակյանին պատկանող 07-053-0081-0036 կադաստրային ծածկագրի 0,04 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 26-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 1765-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: