Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 62-րդ կետի՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ ք. Զաքարյան փողոց 4ա հասցեում գտնվող 07-004-0076-0023 կադաստրային ծածկագրի գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 30012025-07-0210) վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Գ. Զաքարյան փողոց, 4/1 շինություն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: