Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 2/10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վազգեն Վարազդատի Մակարյանին պատկանող 07-065-0054-0004 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական վկայական N 29072025-07-0071) 0,01691 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման:
2.Բավարարել Վազգեն Վարազդատի Մակարյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 2/10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վազգեն Վարազդատի Մակարյանին պատկանող 07-065-0054-0004 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29072025-07-0071) առևտրի սրահի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
3.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
4․Պարտավորեցնել Վազգեն Վարազդատի Մակարյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: