Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սիրարփի Գրիգորի Գալյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սիրարփի Գրիգորի Գալյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 3-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 30/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0128-0022 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 14042023-07-0053) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սիրարփի Գրիգորի Գալյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: