Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ջուլիետտա Սահակյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ջուլիետտա Սահակյանի դիմումը և հաստատել քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի, 127/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0586-0010 կադաստրային ծածկագրի հողամասում 2024 թվականի հոկտեմբերի 29-ին N ՇԹ/803/886-24 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել տնտեսական շինության կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։