Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վահե Հովհաննեսի Պետրոսյանի լիազորված անձ Արշակ Դավոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վահե Հովհաննեսի Պետրոսյանի լիազորված անձ Արշակ Դավոյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Զոհրապի փողոց, 4-րդ նրբանց, 10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վահե Պետրոսյանին և Վիկտորյա Խաչատուրյանին պատկանող 07-053-0059-0005 կադաստրային ծածկագրով հողամասում 2023 թվականի հունիսի 29-ին N CPP0-0000-7027 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, օժանդակ շինությունների, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։