Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունիսի 16-ին Տաթևիկ Դեղձունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Տիգրան Փինաչյանին և Տաթևիկ Դեղձունյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 242/5 հասցեում գտնվող, 07-029-0185-0207 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: