Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հուլիսի 3-ին «ԳՐԻՆ ՀՈՄ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Օհանյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով «ԳՐԻՆ ՀՈՄ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ին պատկանող 07-029-0269-0132 կադաստրային ծածկագրի 0,96973 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.«ԳՐԻՆ ՀՈՄ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Օհանյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 65896063 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: