Համաձայն << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի,Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 2-րդ մասի, հիմք ընդունելով <<ԷՅՋ ՓԻԷԼՍԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Խաչատրյանի լիազորած անձ՝ Արամ Ռազմիկի Մելոյանի դիմումը և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 202-Ա որոշումը՝ որոշում եմ․
1․Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, վարձակալության իրավունքով <<ԷՅՋ ՓԻԷԼՍԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻՍ>> ՍՊԸ-ին պատկանող (վարձակալության իրավունքի գրանցման վկայական N 0071803), 07-004-0544-0018 կադաստրային ծածկագրի 1,3 հա արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ արտադրական գործունեություն իրականացնելու նպատակով, ուղղակի վաճառքով օտարել <<ԷՅՋ ՓԻԷԼՍԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻՍ>> ՍՊԸ-ին (ՀՎՀՀ01214519) 37537500 (երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ կադաստրային արժեքով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։